Հերման Վան Ռոմպոյն ու Քեթրին Էշտոնը քաղաքականությունից հեռանալու ցանկություն են հայտնել

Բելգիայի նախկին վարչապետ, 2010 թ-ի հունվարի 1-ից Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնը ստանձնած Հերման Վան Ռոմպոյը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է, թե չի պատրաստվում ևս մեկ անգամ զբաղեցնել խորհրդի նախագահի պաշտոնը և կհեռանա քաղաքականությունից 2014 թ-ին: Նշենք, որ նախորդ տարի նրա լիազորությունները երկրացվել էին մինչ 2014 թ-ի նոյեմբերի 30-ը:

Այս մասին Ռոմպոյն ասել է բելգիական «VRT» հեռուստաընկերությանը տված հարզազրույցում:

Միաժամանակ, պաշտոնից հեռանալու մասին է հայտարարել նաև Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին էշթոնը, ում լիազորությունների ժամկետն ավարտվում է 2014 թ-ի հոկտեմբերին:

Հավելենք նաև, որ Հերման Վան Ռոմպոյն ու Քեթրին Էշտոնը ԵՄ 2009 թ-ի լիսաբոնյան համաձայնագրով սահմանված այս պաշտոնների առաջին ղեկավարներն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում