Ստվերային կառավարության կազմում հայտնված հերթական քաղաքացին

Անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում հրապարակված ստվերյին կառավարության կազմում իր անվան առկայությանը՝ իրավապաշտպան Արտակ Զեյնալյան նշել է, որ դա առաջին դեպքը չէ:
««Ինձ համար նորություն չէ սա: Բայց այնուամենայնիվ, եթե մարդիկ նման բան են մտածում, դա ինձ մոտ պատասխանատվության զգացում է առաջացնում», -հավելեց իրավապաշտպանը:Առաջին դեպքը չէ, որ իմ անունը հնչում է երևակայական կամ ռեալ պաշտոններում», -նա այց մասին հայտնել է Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր ստվերային կառավարության պոտենցիալ անդամների 70 անուններ, որոնց թվում կար նաև Զեյնալյանի անունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում