Ր.Հովհաննիյան. Հ.Աբրահամյանը կարգավիճակ չունի ինձ որևէ առաջարկ անելու համար
Նմանատիպ
Հովիկ Աբրահամյանը կարգավիճակ չունի ինձ որևէ առաջարկ անելու համար: Ազատության հրապարակի ասուլիսիում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով արդեն 8-րդ օրն’ գտնվում է հացադուլում, փոխանցում է Panorama.am-ը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը երեկոյան Ազատության հրապարակում գտնվող Հովհաննիսյանին տեսակցության էր այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հովհաննիսյանն ասաց, որ իրեն Աբրահամյանը որևէ առաջարկ չի արել, այդ թվում Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնի: «Ժառանգության» ղեկավարի խոսքով, Աբրահամյանի այցը քաղաքավարական բնույթի էր:
«Պարոն Աբրահամյանի հետ նման քննարկում չի եղել: Ես իմ VIP սրահում իրեն ասացի, որ իրեն չեմ դիտում որպես միջնորդ կամ սուրհանդակ: Պարոն Աբրահամյանը չի կարող պարոն Սարգսյանի անունից ինչ որ բաներ ասել»,-ասաց Հովհաննիսյանը, կրկնելով, որ իր միակ զրուցակիցները գործող նախագահն ու կաթողիկոսն են:
Ինչ վերաբերում է Աբրահամյանի’ լրատվամիջոցների հետ հարց ու պատասխանին, Հովհաննիսյանն ասաց, որ համաձայն չէ նրա մի քանի կարծիքների հետ:
«Աբրահամյանը կարգավիճակ չունի, ինձ որևէ առաջարկ անելու, և թող չասի, իմ որ իմ հաց ուտելը վերջնագիր է, դա վերջնագիր է ինձ համար»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ իր առաջարկները մերժվել են Սերժ Սարգսյանի կողմից, ինքն ասելիք չունի, կսպասի Սերժ Սարգսյանի առաջարկներին:
«Ներկա դրությամբ ես սպասում չունեմ, բայց սիրով կլսեմ իր առաջարկները»,-ասաց Հովհաննիսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում