Րաֆֆի Հովհաննիսյանին ոչ մի ցանկ չի ներկայացվել

Ազատության հրապարակում այսօր լրագրողները փորձեցին պարզաբանում ստանալ ստվերային կառավարության մասին հնչած հայտարարությունների վերաբերյալ:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իրեն ոչ մի ցանկ չի ներկայացվել:
Վերջինս ավելացրեց՝ պատրաստ է լսել բոլոր առաջարկները, զեկույցները, իրականացման մեխանիզմները:
Լրագրողի հարցին, թե ընդունելի՞ է իր համար ստվերային կառավարության գաղափարը, Հովհաննիսյանն արձագանքեց.
«Ոչ թե ստվերային, այլ լուսավոր կառավարություն, որովհետև ժողովուրդն արդեն հաղթել է»,-ասաց Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում