Թուրք դիվանագետը Աստծուն խնդրում է, որ բացվի Հայաստանի հետ սահմանը

Թուրք նախկին դիվանագետ, Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների միության տնօրենների խորհրդի մշտական անդամ Վոլքան Վուրալը կրկին պնդել է, որ չընդունելով Ցեղասպանությունը, Թուրքիան պետք է հայերից ներողություն խնդրի տեղի ունեցած ողբերգության համար:

Վոլքան Վուրալը թուրքական Haber7-ի թղթակցի հետ հարցազրույցում կրկնել է տարիներ առաջ արած հայտարարությունը, որը խիստ արձագանք էր գտել Թուրքիայում, ինչպս նաեւ նոր սկանդալային հայտարարություն արել։ Նա նշել է.

«Այս հողերում միլիոնին մոտ հայ է ապրել։ Նրանք այս հողերի զավակներն են։ Մի շարք իրադարձություններ են եղել։ Ոմանք դրան ցեղասպանություն են ասում, ոմանք՝ մեծ ողբերգություն։ Եթե ինձ մնա, դա տեղահանում էր ու ողբերգություն։ Իհարկե, այն ժամանակվա օսմանյան պետության մեղքը կա։

Այդ մեղքի պատճառով հնարավոր է ներողություն խնդրել։ Իհարկե, հայերն էլ մեղք ունեն։ Սակայն հարկավոր է մինչ 2015թ-ը բացենք սահմանը։ Տա Աստված, լինի։ Կարսի տարածաշրջանի համար էլ դա շատ կարեւոր է։ Ուղիղ առեւտուր չանելու պատճառով դրանից օգտվում են 3-րդ երկրները»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում