Թուրքական ծագում ունեցող ույգուրները մեծ վտանգ կառաջացնեն տարածաշրջանում. Լ Մելիք-Շահնազարյան
Նմանատիպ
Վրաստանի տարածքում 127 հազար ույգուրների բնակեցման ծրագիրը լրջագույն վտանգ է ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի, Հայաստանի, և Իրանի անվտանգության համար: Այս մասին մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Այսօր քաղքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը խոսեց Վրաստանի նախագահի նոր ձեռնարկի՝ «Թուրանի» մասին, ըստ որի, Սահակաշվիլին փորձում է Չինաստանից 100 000-ից ավելի թուրք ներկրել Վրաստան: Քաղաքագետի խոսքերով՝ այս նախագիծը պլանավորվել էր շատ վաղուց, սակայն պահվում էր գաղտնի: Քազաքագետը նաև հավելեց, որ Վրաստանում մի նոր և շքեղ քաղաքի շինարարություն է ընթանում, որտեղ էլ բնակեցվելու են թուրքերը: Նա այս քայլը որակեց որպես Վրաստանի ինքնասպանություն:
Այս տարվա փերտվարի 15-ին վրացական ընդդիմադիր գործիչ Ջոնդի Բագոտուրիան հայտարարություն էր տարածել այն մասին, որ իր ձեռքում են հայտնվել Վրաստանի կառավարության և չինական ընկերությունների գաղտնի պայմանագրերը, ըստ որոնց, օլիմպիական փառատոնի ավարտից հետո «օլիմպիական գյուղի» տարածքում բնակեցվելու են «127 հազար չինացիներ’ երկքաղաքացիության ապահովմամբ»: Ընդդիմադիր գործիչը նշում է, որ Միխեիլ Սահակաշվիլինին մայքաղաք Թբիլիսի հարևանությամբ մի հսկայական հողատարածք պատրաստվում է վերածել «չինական կղզու»:
Լևոն Մելիք-Շահնազարյանը նշեց, որ իր ղեկավարությամբ գործող «Վոսկանապատ» կենտրոնը պարզել է, որ բնակեցման ենթակա են ոչ թե չինացիներ, այլ թյուրքական ծագում ունեցող և օսմանյան ու անդրկովկասյան թուրքերի հետ միևնույն’ օղուզական ծագումն ունեցող, «գրեթե նույն լեզվով» խոսող ույգուրները:
Քաղաքագետը նշեց, որ Վրաստանում ներդրումներ իրականացնող և այս պրոեկտին մասնակցող չինական երեք ընկերություններ էլ գրանցված են Չինաստանի Սինցյան-Ույգուրական ինքնավար մարզում, որտեղ ապրում են շուրջ 9 մլն ույգուրներ:
Լևոն Մելիք-Շահնազարյանը իր ավելացրեց նաև, որ բնակեցվող ույգուրների և Քվեմո-Քարթլիի ադրբեջանիների միավորումը, ոչ այլ ինչ է, քան երիտթուրքերի պանթուրանզմի ծրագրի իրագործման հերթական քայլը, ինչ ենթադրում է Եվրազիայի թյուրքական պետությունների և թյուրքալեզու շրջանների մեկ ընդհանուր քաղաքական և վարչական կառույցի մեջ միավորում:
Քաղաքագետի խոսքերով՝ այս ծրագիրը մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի և Ռուսաստանի համար, բայց Սահակաշվիլու նպատակը դա չէ: Այն հարցին, թե Վրաստանի ընդդիմությունն ինչու՞ քայլեր չի ձեռնարկում՝ կանխելու այս ամենը, պարոն Մելիք-Շահնազարյանը պատասխանեց, որ ընդդիմությունը միայն վերջերս է իմացել այդ մասին.«Մինչ այդ Վրաստանում ոչ մի տեղեկություն չկար այս ծրագրի մասին»:
Նրա խոսքերով՝ ծրագրում նշված է, որ քաղաքը վերաբնակեցվելու է չինացիներով, այլ ոչ թուրքերով: «Ես ապացույցների մի ամբողջ թղթապանակ եմ հավաքել այն մասին, որ իրականում խոսքը թուրքերի մասին է, այժմ այդ թղթապանակը գտնվում է Վրաստանի վարչապետի սեղանին»:
Քաղաքագետը համոզված է, որ Իվանիշվիլին պետք է դիմի հաստատուն քայլերի, ընդհուպ մինչև՝ Սահակաշվիլիին դատի տալ:
«Արցախում իրենց ատամները կոտրեցին, հիմա փորձում են իրենց ծրագրերն իրականացնել Վրաստանի միջոցով»,- նշեց Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Լևոն Մելիք-Շահնազարյանը նշեց նաև, որ ույգուրների բնակեցումը լրջագույն վտանգ է վիրահայության, մասնավորապես ջավախահայության համար: Ըստ բանախոսի’ Ջավախքից Թբիլիսի տանող ճանապահին թյուրքական էթնիկ տարրի հաստատումը կդժվարեցնի մայրաքաղաքի հետ կապը:
Լ. Մելիք Շահնազարյանը նշեց, որ բնակեցման և միգրացիայի միջազգային փորձը հուշում է, որ 1 լեգալ ույգուրը իր հետ բերում է 10 անլեգալի, ինչի հետևանքով կարճ ժամանակում Վրաստանում կհայտնվեն շուրջ 1 մլն ույգուրներ:
Քաղաքագետի կարծիքով՝ Վրաստանի կառավարությունը Միխեիլ Սահակաշվիլիին պետք է պետական դավաճանության մեղադրանք ներկայացնի: «Սահակաշվիլիի այս քայլը դավաճանություն էր սեփական ժողովրդի նկատմամբ»,- նշեց Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Ինչ վերաբերում է հարևան երկրներին, ապա բանախոսի կարծիքով’ հաշվի առնելով այն փաստը, որ պանթուրանզմի «ներառում է» Ռուսաստանի տարածքի 40 տոկոսը, իսկ Հայաստան ու Վրաստանը ընդհանրապես չկան, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանությունները պետք է փորձեն դիվանագիտական, տնտեսական և քաղաքական ճնշումներ իրականացնել պաշտոնական Թբիլիսիի վրա, որպեսզի թյուլ չտան այս ծրագրի իրագործումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում