Հարավային Կորեայի պաշտոնազրկված նախագահը ներկայացել է դատախազություն
Նմանատիպ
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն, որը պաշտոնաթող է արվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին, հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրում են հարավկորեական ԶԼՄ-ները:
«Ես անկեղծորեն համագործակցելու եմ հետաքննության հետ»,-ասել է նա լրագրողներին դատախազության շենքի առջեւ, ուր կանչվել էր հարցաքննության համար, ինչպես նաեւ ներողություն է խնդրել իր շուրջը ծավալված սկանդալի համար:
Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին: Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Նախագահի ընկերուհին ճնշում Է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման ն պատակով: Հարավկորեական ընդդիմությունը պնդում է, որ Պակ Կըն Հեն ներքաշված է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ է եղել տեղի ունեցողի մասին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը: Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը
Հետևեք մեզ նաև Telegram-ում