Դրոշմակնիքների մեխանիզմը հնարավոր է ընդհանրապես վերանա քվեարկության ժամանակ

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր Ազգային Ժողովին կներկայացնի հաղորդում 2012թ-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Բացի այս, կներկայացնի նաև մի շարք առաջարկություններ ընտրական օրենսդրությունը բարելավելու վերաբերյալ: Panorama.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց Տ.Մուկուչյանը.

«Առաջարկություններ կան, որոնք վերաբերում են նախընտրական հիմնադրամների ձևավորմանը, դրոշմակնիքների թանաքանյութն ընդհանրապես հանելուն, ինչի մասին բազմիցս ասել ենք: Այսինքն՝ մենք առաջարկում ենք ընդհանրապես վերացնել դրոշմակնքման մեխանիզմը, որովհետև այն իրենից ներկայացնում է լրացուցիչ ինստիտուտ, մինչդեռ կան այլ մեխանիզմներ, որոնք լիարժեք կերպով կանխում են կրկնաքվեարակության հնարավորությունը»,- նշեց ԿԸՀ նախագահը:

Հաղորդման մեջ առկա առաջարկությունները վերաբերում են նաև Քրեական օրենսգրքում որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը, մասնավորապես՝ եթե ընտրակաշառք ստացողն այդ մասին հայտարարում է, ապա նա ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում