Զինվորը ծեծի է ենթարկվել թուրք գեներալի կողմից
Նմանատիպ
Թուրքիայում տեղակայված գերմանական ռազմաբազայի գերմանացի զինվորների և թուրք գեներալների միջև տեղի է ունեցել վիճաբանություն:Այս մասին գրում է թուրքական «Վաթան» օրաթերթը, մեջբերելով գերմանական «Բիլդ» պարբերականին:
Թերթի հաղորդում է, որ այդ դեպքի վերաբերյալ նոր փաստեր են գտնվել, համաձայն որի՝ փետրվարի 23-ին Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեյզիերն այցելել էր Գազիանթեփում տեղակայված հակաօդային պաշպանության «Patriot» զենիթահրթիռային համակարգի զորակազմին, հրահանգել էր զորանոց տանող ճանապարհը բաց պահել: Գերմանացի զինվորները, սակայն, զորանոցում բարիկադավորում են ճանապարհը:
Զորանոց մտնել ցանկացող Գազիանթեփի 5-րդ զրահատանկային բրիգադի հրամանատար գեներալ Քահրաման Գյունեշը հանդիպում է գերմանացիների արգելապատնեշին: Թուրք գեներալը մեքենայից իջնելով, նախ հայհոյում է, ապա հրելով մի սերժանտի, հարձակվում արգելապատնեշի մոտ կանգնած գերմանացի փոխգնդապետի վրա: Նշվում է, որ գերմանացի զինվորականը կրծքվանդակին ուղղված հարվածներից կապտուկներ էր ստացել: Հարձակման ենթարկված փոխգնդապետն ասել էր, որ նման վերաբերմունք երբեք չէր տեսել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում