Ս.Սարգսյանի անունից նամակը գրվել է Զ.Փոստանջյանի կողմից

Սերժ Սարգսյանի անունից Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված նամակը գրվել է Զարուհի Փոստանջյանի կողմից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Այն հարցին, թե ի՞նչ ժանրի է պատկանում նամակը, երբ ԱԺ ամբիոնից երկրի նախագահին վերագրվող նամակ է հրապարակվում, Ռուբեն Հակոբյանն ասել է՝ «Եթե հարցնում եք, թե սա գրական ի՞նչ ժանր է, զանգե՛ք գրականագետներին, բայց խորհրդարանական պրակտիկայում ամեն ինչ էլ հնարավոր է»:

Հիշեցնենք, որ այսօր, երբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը ԱԺ ամբիոնից փորձեց կարդալ այդ նամակը և նրա խոսափողն անջատվեց՝ վարման կարգի հետ կապ չունենալու պատճառաբանությամբ, խմբակցության մամուլի ծառայությունը տարածեց «Գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին» վերնագրով հաղորդագրությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում