Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցած ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաքին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև հավաքին ներկաների բազմաթիվ հարցերին: