Այսօր Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը ֆրակցիայի նիստ է արել: Ինչպես տեղեկացնում է hayeli.am-ը հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին` նիստում գլխավոր հարցը եղել է այն, թե Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն ինչ մարտավարություն պետք է որդեգրի: Ըստ նույն աղբյուրի` այստեղ բավական լուրջ են նախապատրաստվում այս ընտրություններին եւ մեկ առ մեկ քննության տակ են վերցրել անցած 5 տարիներին մայրաքաղաքային իշխանությունների գործողություններն ու ծրագրերը եւ խորը վերլուծության են ենթարկում դրանք, որպեսզի հանրությանը լուսավորեն, թե իրականում ինչպես են աշխատել համայնքային իշխանությունները:
Որոշ լուրերով առաջիկայում ԲՀԿ-ականները հանդես կգան կոշտ հայտարարություններով, որոնք հիմնված կլինեն հենց այդ ուսումնասիրությունների վրա: «Ջարդելու ենք ՀՀԿ-ին». մոտավորապես այս տրամադրվածության մեջ է անցել ֆրակցիայի այսօրվա նիստը: