Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության ետևում Իսլամական պետության կանգնած լինելը տարօրինակ չէր
24/03/2017 11:23
Նմանատիպ
Սարգիս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության ետևում Իսլամական պետության կանգնած լինելը տարօրինակ չէր՝ մեքենան անցորդների վրա վարելը իսլամականների վերջին երկու տարվա ահաբեկչական գործողությունների տարածված մեթոդներից էր: Բացի դա, ահաբեկչությունից ժամեր անց Իսլամական պետությունը իր նախկին հայտարարությունների նման և ոճով ստանձնեց պատասխանատվություն հիշյալ բռնարարքի համար:
Այս ամենում հետաքրքրաշարժը, թերևս, ահաբեկչի՝ Խալիդ Մասուդի տարիքն էր՝ 52 տարեկան: Մինչ այդ, Եվրոպայում իրականացված ահաբեկչություններում երիտասարդ ջիհադականներ էին ներգրավված:
Հետևեք մեզ նաև Telegram-ում