Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանն ու Կարեն Կարապետյանը մեկնում են Դուբայ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանն այսօր միասին մի քանի օրով մեկնելու են Դուբայ՝ հանգստանալու:

Ընդ որում զարմանալի զուգադիպությամբ այս երեք օլիգարխները Դուբայ են մեկնում նույն կազմով եւ կրկին՝ ընտրություններից առաջ: Հիշեցնենք, որ տարիներ առաջ նրանց հանգիստը բավական քաղաքականացվեց, եւ մեկնաբանություններ եղան, թե օլիգարխները Հայաստանում իշխանություն փոխելու քննարկումներ են անում: Մինչդեռ նրանք պարզապես հանգստանում էին Դուբայում:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց Գ. Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից ճշտել ստացած լուրի իսկությունը: «Ձեր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց խոսնակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում