Այս տարի Նովրուզին իրանցի զբոսաշրջիկների թիվը կտրուկ կնվազի
Նմանատիպ
Հ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը երեկ «Հայկական ժամանակի» թերթի թղթակցի հետ զրույցում հույս է հայտնել, որ այս տարի Նովրուզին (մարտի 21-ը) իրանցի զբոսաշրջիկների թիվը կլինի անցած տարվա չափ:
«Սակայն տուրիստական գործակալությունները կանխատեսում են զբոսաշրջիկների թվի կտրուկ, մինչեւ 10 անգամ նվազում: «Տաթեւ Տ.Տ.Տ.» տուրիստական գործակալությունից մեր թղթակցին հայտնել են, որ այս օրերին Իրան-Հայաստան սահմանը հատում է օրական 2 ավտոբուս, իսկ անցած տարվա այս օրերին դրանք 10-ն էին: Նովրուզի տոները Հայաստանում անցկացնող իրանցիներից յուրաքանչյուրը, միջին հաշվով Հայաստանում ծախսում էր մոտ հազար դոլար եւ դա մեծ ազդեցություն էր ունենում՝ դրամի սեզոնային արժեզրկումը կանխելու առումով: Այս տարի այդ բարերար ազդեցությունը շատ ավելի փոքր կլինի:
Նշենք, որ երեկ երեւանյան չենջերում մեկ դոլարի առքի գինը հասել է մինչեւ 416 դրամ: Իսկ անցած տարի այս օրերին դրամը արժեւորման միտումներ էր դրսեւորում, ինչը պայմանավորված էր իրանցի զբոսաշրջիկների՝ Հայաստան բերած արտարժույթի մեծ քանակությամբ»,- գրում է «Հայկական ժամանակը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում