Երեք Արմենները իրար դե՞մ են պայքարելու

Երևանի ավագանու ընտրությունները կարող են անցնել «Երեք Արմենների պայքար» խորագրի ներքո. 3 կուսակցությունների ընտրացուցակներ ղեկավարելու են Արմենները’ Ռուստամյանը, Մարտիրոսյանը և Երիցյանը: Մանավանդ որ ցուցակի առաջին համարն է քաղաքապետի տվյալ ուժի պոտենցիալ թեկնածուն: Նրանցից ամենատխուրը Արմեն Երիցյանի վիճակն է, ով արտակարգ իրավիճակների նախարարն է ու թեև ղեկավարում է ՕԵԿ ցուցակը, բայց չի դառնա քաղաքապետի թեկնածու, և ընտրություններից հետո, եթե անգամ ՕԵԿ-ը հաղթահարի 6 տոկոսի շեմը, հրաժարական է տալու: Նրան Արթուր Բաղդասարյանը հենց այդ նպատակով էլ գրել է 1-ին համար, որ ընտրությունների հետ կապված ծախսերի մի մասը հոգա, ադմինիստրատիվ լծակներն օգտագործի և իր «մեջքին» ՕԵԿ-ին մտցնի քաղաքապետարան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում