«Ժառանգականները» պահանջում են Ազատության հրապարակից հեռացնել Նիկոլ Փաշինյանին

«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի’ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշ մերձավոր հավատարիմ ակտիվիստներ հարց են բարձրացրել, որ գործընթացը դառնում է լրիվ անկառավարելի, և ոչ միայն անհայտ ու վտանգավոր ուղղությամբ տանող առաջարկություններ են հնչում հարթակից, այլև չկա կոորդինացում «Ժառանգություն» խմբակցության խորհրդարանական խմբակցության հետ։ Այդ ակտիվիստները հարց են բարձրացրել առնվազն Ազատության հրապարակից հեռացնել Նիկոլ Փաշինյանին և որոշ կասկածահարույց «քաղաքացիական գործիչների», ինչպես նաև առաջարկել են ձևեր գտնել, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս գա հացադուլից և ստանձնի ինչպես հրապարակը, այնպես էլ կուսակցությունը և խմբակցությունը ամբողջ ծավալով անձամբ ղեկավարելու գործը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում