Սիրիան Անցումնային կառավարության վարչապետ է դարձել Հասան Հիտոն
Նմանատիպ
Ստամբուլում մարտի 18-19-ը տեղի է ունենում Սիրիայի ազգային կոալիցիայի նիստը, որին մասնակցում է 72 մարդ: Մարտի 18-ին Սիրիայի ազգային կոալիցիան վերջապես ընտրել է անցումային կառավարության վարչապետին, որի իշխանությունը տարածվելու է Սիրիայի այն տարածքների վրա, որոնք վերահսկվում են ընդդիմության կողմից: Վարչապետ է ընտրվել Հասան Հիտոն, ով հեռահաղորդակցման ոլորտի մասնագետ է և մի քանի տարի ապրել է ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է Al-Jazeera արբանյակային հեռուստաընկերությունը:
Հիտտոն ստացել է 48 քվեարկողից 35-ի ձայնը: Նա համարվում է փոխզիջող գործիչ, ով ձեռք է տալիս և՛ իսլամիստներին, և՛ Սիրիայի ընդդիմության լիբերալ խմբավորմանը: Սպասվում է, որ անցումային կառավարությունը ձևավորվելու է երկուսից չորս շաբաթվա ընթացքում: Այս հանգամանքը կարող է լուրջ փոփոխություն մտցնել ուժերի հարաբերակցության մեջ:Մինչ այժմ Արևմուտքը՝ ԱՄն-ի գլխավորությամբ պահանջում էր սիրիական ապստամբների համախմբվածությունը, որպեսզի նրանց հավելյալ օգնություն տրամադրի՝ վերջնական հաղթանակի համար:Հասան Հիտոն բավականին ցանկալի թեկնածու է հենց Արևմուտքի համար և նրանց խոստացված օգնությունը , որը կլինի ոչ միայն հումանիտար բնույթի, այլև զենքի տեսքով, չի ուշանա: Անցումնային կառավարության ձևավորումը ապստամբների գործողություննները լեգիտիմացնելու միջոց է, որպեսզի արդարցվի նաև նրանց զենք մատակարարելը՝ որպես աջակցություն սիրիական ժողովրդի «արդար» պայքարին: Իրականում Արևմուտքը իրեն հարիր «դեմոկրատական» մեթոդներով միջամտում է Սիրիայի ներքին գործերին ՝իր քաղաքական առաջնահերթություններն իրականցնելու համար:Անցումնային կառվարության վարչապետի ընտրությանը հետևել է ԱՄՆ-ի պետքարտուղար Քերրի հայտարարությունը, որ Օբամայի վարչակազմը Սիրիայի ընդդիմությանը զինելու հարցում չի խոչընդոտելու Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային:Երկու տարի արյունալի պայքարից հետ Սիրիան արտաքին ուժերի անմիջական միջամտությամբ կկանգնի նոր ճգնաժամի առաջ: