Իրանի խնդիրը կգտնի՞ իր հանգուցալուծումը

Մարտի 17-ին եւ 18-ին Ստամբուլում փորձագետների մակարդակով տեղի Է ունեցել Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) բանակցությունները: Կայացած հանդիպման ժամանակ առաջարկությունների ընդլայնված տարբերակ են մշակել Իրանի համար, որոնք կոչված են լուծելու Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ առկա հակասությունները:
Հանդիպման ընթացքում արեւմտյան դիվանագետները նշել են, որ կցանկանային իրանական կողմից բովանդակալից պատասխան ստանալ Ղազախստանում կայանալիք բանակցություններում: Բանակցությունների հերթական փուլը կկայանա ապրիլի հինգ Ղազախստանում, որը մասնագետների կանխատեսմամբ կարող է վճռորոշ նշանակություն ունենալ և լուծի առկա տարաձայնությունները:
«Կայացած հանդիպումը «վեցյակի» երկրներին եւ իրանական կողմին հնարավորություն ընձեռեց քննարկել միմյանց դիրքորոշումները մի շարք տեխնիկական հարցերում»,-ասել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչը՝ Մայքլ Մենը: ԱՄՆ- նախագահ Բարաք Օբաման իր ելույթներից մեկում նշել էր, որ եթե Իրանի ղեկավարները հավաստաիցնեն, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, ապա իրենք կգտնեն հաշտության եզրեր: Իրանի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել միջուկային էներգիայի զարգացման խաղաղ նպատակների մասին, ուստի կողմերը գուցե համաձայնության գան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում