Թուրքիայում «Էրգենեկոնի» գործով ձերբակալվածներին ցմահ ազատազրկում է սպասվում
Նմանատիպ
Թուրքիայի դատախազությունն ցմահ ազատազրկում է պահանջել «Էրգենեկոնի» գործով ձերբակալված Թուրքիայի ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղին և ևս 63 հոգու համար ։
Ցմահ ազատազրկում է սպառնում նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորներ Մեհմեթ Հաբերալին և Մուսթաֆա Բալբային։
Գեներալ Բաշբուղը հրաժարական էր տվել 2010թ.-ին։ Այժմ նա ձերբակալված է այսպես կոչված «Էրգենեկոնի» գործով, որի շրջանակներում նախատեսվում էր պետական հեղաշրջում իրականացնել։ Խոսքը վերաբրեվում է 1996թ-ի Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին, որի մեղադրյալների շուրջ դատավարությունը շարունակվում է մինչ այժմ: Թուրքիայում «Էրգենեկոն» խմբավորումը համարվում է ահաբեկչական: Թուրքիայի ներ, որը սերտ կապերի մեջ է թուրքական զինվորականության հետ: Նրանց գործունեությունը հատկապես ակտիվանում է այն ժամանակ, երբ գլւոխ են բարձրացնում իսլամամետ կուսակցությունները, որոնք սպառնալիք են հանդիսանում Թուրքիայի աշխարհիկության համար: Ներկայիս կառավարող Արդարություն և զարգացում կուսակցությունը ևս իսլամամետների շարքին է պատկանում, ուստի հերթական հեղաշրջման փորձը երկրուկ կանխելու համար դիմել է զինվորականությանը քաղաքական արենայից հետզհետե հեռացնելու քայլին: Այդ է պատճառը, որ վերջին տարիներին գնալով աճում է ձերբակալված և պաշտոնազուրկ զինվորականների թիվը Թուրքիայում: