Ադրբեջանի բողոքի նոտաները շուտով կվերածվեն «ռեքվիեմի»

Ադրբեջանում Լիտվայի դեսպան Արտուրաս Յուրուասկուսը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան այդ երկրի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը բողոքի նոտա է հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ խորհրդարանական բարեկամության խումբ ստեղծվելու առնչությամբ:
«Ադրբեջանն այդ քայլը դիտարկում է որպես տարածքային ամբողջականության, երկրի ինքնիշխանության խախտում, անարգանք’ միջազգային իրավունքի սկզբունքների նկատմամբ»,- ասել է Խալաֆովը:
Ի պատասխան դրա դեսպանը շրջանցել է հարցը՝ նշելով, որ դա չի արտացոլում Լիտվայի պաշտոնական տեսակետը:
Հիշեցնենք, որ Մարտի 14-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասի նիստի ժամանակ պաշտոնապես հայտարարվել է Լիտվայի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ բարեկամության խմբի ստեղծման մասին, որի կազմում, ներկա դրությամբ 12 պատգամավորներ են ընդրգրկված: Ավելի վաղ, այդ առնչությամբ Լիտվայի խորհրդարանի «Լիտվա-Ադրբեջան» միջխորհրդարանական բարեկամության խմբին բողոք էր հղել «Ադրբեջան-Լիտվա» միջխորհրդարանական բարեկամության խումբը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում