Իվանիշվիլին թույլ չի տա ույգուրների մուտքը Վրաստան

Վրաստանի նոր իշխանությունները վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, թույլ չեն տա Վրաստանի տարածքում 127 հազար ույգուրների բնակեցման ծրագրի իրագործումը: Այս մասին ասուլիսի ժամանակ իր կարծիքը հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Փորձագետ Ալիկ Էրոյանցը ավելացրեց. «Այս ծրագիրը վերջին շրջանում է հայտնի դարձել հանրությանը, քանի որ Վրաստանի իշխանությունները այն կյանքի էին կոչում գաղտնի: Սույն ծրագիրը, ինչ խոսք, վտանգավոր է տարածաշրջանի անվտանգության և խաղաղության պահպանման տեսանկյունից:

Իհարկե, ծրագրում չի նշվում, որ խոսքը գնում է հենց ույգուրների բնակեցման մասին, սակայն իրականում այդպես էլ կա»:

Էրոյանցը նշեց նաև, որ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք ստորագրված գրեթե բոլոր պայմանագրերն ու ներդրումային ծրագրերը կասեցվել են, իսկ գործընթացը գտնվում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի անմիջական վերահսկողության ներքո: 

Իր հերթին ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն ասաց, որ թյուրքական գործոնի ակտիվությունը Վրաստանում բնականաբար, իհարկե, չի բխում Հայաստանի և Ռուսաստանի շահերից: Այնուամենայնիվ, ըստ բանախոսի ժամանակից շուտ եզրակացությաններ անելու կարիք նույնպես չկա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում