Դավիթ Բաբայան. Ադրբեջանցի երիտասարդներն ուղղությունը ճիշտ չեն ընտրել
Նմանատիպ
Ադրբեջանցի երիտասարդների’ դեպի Ակնա (Աղդամ) երթ կազմակերպելու մտադրությունը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով այս քայլը կրկին PR ակցիա է’ կազմակերպված պետական մարմինների կողմից: Իսկ եթե անկեղծ մտադրություն է, ապա. «Ադրբեջանցի երիտասարդներն ուղղությունը ճիշտ չեն ընտրել: Եթե ուզում են կարգավորել Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտը, ոչ թե նման քայլերի պիտի գնան, այլ շարժվեն դեպի Ալիևի նստավայր ու պայքարեն սեփական պետության ֆաշիստական քաղաքականության դեմ: Որովհետև հենց նրանց իշխանությունն է խնդրի կարգավորման հիմանական խոչընդոտը:Նրանք արտաքին թշնամու կերպարը պահպանելու խնդիր ունեն’ ներքին շահերի համար»:
Նախկինում էլ ադրբեջանցի երիտասարդները մի քանի անգամ նման նախաձեռնություններ են կազմակերպել, բայց դրանք հիմանականում ձախողվել են: Պատճառներից մեկն այն է, որ քիչ մարդ է հավաքվել:
«Իսկ եթե ամեն դեպքում այս անգամ հավաքվեն ու գան, գալու են սահմանամերձ մի բնակավայր, ելույթներ ունենան ու գնան: Ոչինչ ավելին», – ասաց Դավիթ Բաբայանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում