Ռուսաստանում քննարկվել է ղարաբաղյան հարցը
Նմանատիպ
Մոսկվայում այսօր կայացել է ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և և ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշիցայի հանդիպումը:Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվել է ԵԱՀԿ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն)-ի տարածքում ձգձգվող հակամարտությունների կարգավորման հարցը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել մերձդնեստրյան (հակամարտությունն սկսվել է 1992թ., չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության և Մոլդովայի միջև) և ԼՂ հակամարտություններին (հայ-ադրբեջանական), ինչպես նաև Հարավային Կովկասում առկա իրավիճակին:
Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները քննարկել են նաև «Մերձդնեստրյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում քաղաքական հարցերի վերաբերյալ մշտական խորհրդակցության» հերթական նիստի նախապատրաստմանն առնչվող հարցեր: Հանդիպումը նախանշված է 2013թ. մայիսին, Ուկրաինայի Օդեսա քաղաքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում