Երևանցիները այս անգամ ձայները կտան ՀՅԴ-ին

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Ավագանու ընտրություններին ՀԴՅ-ն գնալու է առանձին, կազմակերպված և շատ մարտական, և ամեն ինչ անելու ենք, որ առավելագուն ձայներ հավաքենք Երևանում»:

Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը, երկրորդ տեղում Աղվան Վարդանյանն է, երրորդ տեղում՝ Արսեն Համբարձումյանը:

«Դաշնակցությունը կարելին և անկարելին արեց, որպեսզի ոչ իշխանական ուժերը գնան համատեղ ընտրություններին: Քննարկումներ եղան Բարգավաճ Հայաստանի և Ժառանգության հետ, հետո առանձին Ժառանգություն կուսակացության հետ: Բայց ցավոք, չստացվեց: Մեր խիղճը հանգիստ է, մեր ճակատը բաց է, քանի որ ամեն ինչ արեցինք դրա համար»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Վարդանյանը  միաժամանակ նշեց, որ սա չի նշանակում, թե այս ճակատում համագործակցությունը բացառելու են: Ըստ նրա այս ամենը կարող է հիմք լինել, որպեսզի յուրաքանչյուր ուժ առավելագույնն անի՝ հետընտրական դաշինքով հանդես գալու համար:

Այն հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ ԲՀԿ-ի ու Ժառանգության հետ չստացվեց դաշինք կազմելը, Վարդանյանը պատասխանեց. «Համաձայնություն չկայացավ առաջին հերթին Ժառանգության և Բարգավաճի միջև: Ժառանգությունը ելնում էր այսօրվա իրավիճակից, նախագահական ընտրություններում ստացած ձայներից, տրամաբանական է: ԲՀԿ-ն ելնում էր խորհրդարանակն ընտրություններում իր խմբակցության քանակից, նույնպես տրամաբանական է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում