Արոնյանը չորրորդ տուրն ավարտեց ոչ-ոքի
19/03/2013 20:23
Նմանատիպ
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաց Պյոտր Սվիդլերի հետ:
Պարտիան ոչ-ոքի ավարտվեց 31-րդ քայլում:
Տուրի մյուս զույգերն են՝ Բորիս Գելֆանդ – Վասիլի Իվանչուկ, Մագնուս Կարլսեն – Ալեքսանդր Գրիշչյուկ և Թեյմուր Ռաջաբով – Վլադիմիր Կրամնիկ: Այս պարտիաները դեռ չեն ավարտվել:
Հիշեցնենք, որ Արոնյանը վաստակել է 3 միավոր և այժմ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում