Փաշինյանը քարոզարշավի արդյունքներով քաղաքացիների մոտ «Ելք» դաշինքի նկատմամբ դրական տրամադրվածություն է տեսել

«Ելք» դաշինքի համար նախընտրական քարոզարշավն անցել է բարձր նոտայով և լավ տրամադրությամբ: Մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` ամփոփելով քարոզարշավի ընթացքը:

«Քարոզարշավը մենք, ընդհանուր առմամբ, անցկացրել ենք լավ տրամադրությամբ: Իհարկե, մեր տրամադրությունը մթագնվեց սահմանից տագնապալի լուրեր ստանալով, ինչի կապակցությամբ ցավում ենք: Թույլ տվեք ցավակցություններս փոխանցեմ զոհված զինծառայողների հարազատներին, մտերիմներին և ընկերներին: Իսկ քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ մեր շփումների արդյունքներով կարող եմ ասել, որ մեր դաշինքի նկատմամբ ձևավորվել է դրական տրամադրվածություն»,- նշեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց` եթե բոլոր այն քաղաքացիները, ովքեր քարոզարշավի ընթացքում հավաստիացրել են, որ ընտրությունների օրը գնալու են և քվեարկեն «Ելք» դաշինքի օգտին, կատարեն իրենց խոստումը, ապա դաշինքն ընտրություններում հաղթանակ կարձանագրի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում