Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 30-ին ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Քենթ Հարսթեդթին, ով Հայաստան է ժամանել խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ԵԱՀԿ օրակարգային և ԵԱՀԿ Խորհրդարական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում