Հաքերները «կոտրել են» Facebook-ում Օլանդի Էջը

Ցանցահենները Facebook-ում «կոտրել են» Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Էջը եւ այնտեղ զետեղել հրավեր պետության ղեկավարի «պաշտոնաթողության առթիվ երեկույթի»: 

Միջոցառումը, հայտարարության համաձայն՝ պետք Է կայանա մայիսի 7-ին ժամը 20:00-ին Ելիսեյան պալատում: Նախագահի Էջում գրառումը մնացել Է շուրջ մեկ ժամ, ինչից հետո հեռացվել Է, նշել Է BFMTV-ն: Ենթադրվում Է, որ ցանցահենային գրոհի հետեւում կանգնած են «Հանուն Ֆրանսուա Օլանդի պաշտոնաթողության» շարժման ակտիվիստները:
Նրանսիայում նախագահական ընտրությունները կկայանան ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին: Ֆրանսուա Օլանդի լիազորությունների ժամկետը լրանում Է մայիսի 15-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում