Ռոբերտ Քոչարյանի ու Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները սրվե՞լ են

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ վերջերս խիստ սրվել են Ռոբերտ Քոչարյանի ու Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները։
«Վերջինս փորձել է մուտք գործել տնտեսության այնպիսի ոլորտներ, որոնք «ավանդաբար» պատկանում են Ռ. Քոչարյանին:

Ս.Ալեքսանյանի այս քայլը շատ կոշտ արձագանքի է արժանացել: Իրադրությունը հարթելու նպատակով Ս. Ալեքսանյանը հրավիրել է Ռ. Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին, ու խոստացել է այլեւս նման ոտնձգություններ թույլ չտալ եւ խնդրել է Ռ. Քոչարյանին փոխանցել, որ «նրա դեմ որեւէ բան չունի»»,- գրում է «Ժամանակը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում