2.1 C
Yerevan

«Ժառանգությունն» իրեն կամաց-կամաց լուսա՞նցք է մղում

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

Երեկ Խորհրդարանական ուժերի մասնակցությամբ՝ բացի «Ժառանգությունից», ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել հերթական խարհրդակցությունը՝ հետընտրական իրադարձությունների վերաբերյալ։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Մեզ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ կազմել են հայտարարության նախագիծ, որի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո կարող է խորհրդարանի արտահերթ նիստ լինել։ Ըստ նրա, նախագծում կա առաջարկ՝ քննարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ սահմանադրական հանրաքվե անցկացնելու հարցը։ ՀՀԿ-ն սպասում է մյուս խմբակցությունների առաջարկներին։ «Դա կարող է ընթացակարգ ապահովել երկխոսության համար; Քաղաքական դաշտը երկխոսությունների դաշտ է, կամ լինում ես այդ դաշտում, կամ՝ լուսանցքում ես մնում։ Վաղը մենք առաջարկություններ կնայենք, հաջորդ օրը նորից կքննարկենք, տեսնենք արդյունքները ինչպիսին կլինեն»,- ասաց նա։ Մեր հարցին, թե «Ժառանգությունն» է հետընտրական գործընթացների առանցքում, ինչպես եք առանց նրանց քննարկելու, Սահակյանը պատասխանեց. «Ժառանգության» խնդիրները մեզ համար արդեն փակված են, քանի որ մեզ համար հասկանալի չէ, թե «Ժառանգությունն» ինչ է ուզում։ Դա նաեւ քաղաքական մյուս ուժերի կարծիքն է, որոնք չեն ուզում այս պահին գործ ունենալ «Ժառանգության» հետ։ Նրանք կամաց-կամաց իրենց լուսանցք են մղում»։ Նշենք, որ առաջարկները պետք է ընդունվեն կոնսենսուսով, եւ եթե «Ժառանգությունը» դեմ լինի, դրանք չեն ընդունվի»,- գրում է «Հայկական ժամանակը»:

spot_imgspot_img