Ս. Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ կրակելու դեպքից չբացահայտված բան չի մնացել

2012 թ. նոյեմբերի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ կրակելու առիթով հարուցված քրեական գործը դեռևս նախաքննության փուլում է: «Ժողովուրդը» հիշեցնում է, որ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը հաստատել էր լուրը: Այնուհետև ոստիկանությունը տեղեկացրել էր, որ կրակողը’ Էջմիածնի բնակիչ Աշոտ Կարապետյանը, հայտնաբերվել է, նրան ձերբակալել են, և հարուցվել է քրեական գործ: Դեպքից 4 ամիս է անցել, բայց որևէ առաջընթաց չկա: «Ժողովուրդ»-ը զրուցել է ՊՊԾ պետ Հրաչյա Հարությունյանի հետ’ պարզելու, թե արդյոք ինքը գոհ է գործի ընթացքից: «Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, չեմ հետաքրքրվել, բայց կարծում եմ, որ այդ գործը լրիվ բացահայտված է: Որևէ չբացահայտված բան չի մնացել: Ոստիկանությունը նորմալ աշխատում է, շատ օպերատիվ արձագանքել է, և բռնել են կրակողին: Այդտեղ այլևս որևէ խնդիր չկա»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում