Գրավաճառները սպասում են քաղաքապետի արձագանքին
20/03/2013 10:35
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ նախօրեին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի գետնանցումի գրավաճառները նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նրանք քաղաքապետից պահանջել են նշյալ կայարանի հարևանությամբ իրենց տարածք տալ, որպեսզի կարողանան գիրք վաճառել:
«Դիմել ենք, իսկ հիմա էլ սպասում ենք: Տեսնենք, թե ինչ կլինի»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրել է գրավաճառ Վռամը:
Գրավաճառների մի մասը տարածք չգտնելու պատճառով հիմա տանն է, իսկ մյուսները տեղ են փնտրում, որպեսզի գիրք վաճառեն:
Թերթը հիշեցնում է, որ վերջերս այդ գետնանցումում գործող կրպակներն ապամոնտաժվել էին, իսկ գրավաճառները’ հավաքել իրենց գրքերը, քանի որ տարածքը գնել է «Գրեյթ Վիկտորյա» ՓԲԸ-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում