Ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների ուսուցում
Նմանատիպ
2017 թվականի ապրիլի 2-ին Ազգային ժողովի ընտրությունները մեկնարկելուն պես ընտրական տեղամասում ընտրողների գրանցումն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների միջոցով:
Ընտրությունների նախորդ օրը հանձնաժողովի նախագահը տարածքային ընտրական հանձնաժողովից ստանալով սարքավորումը՝ բերելու է ընտրական տեղամաս: Սարքավորումն ունի նաև անձը հաստատող փաստաթղթի տվյալները կարդացող հատված:
Ընտրողը պետք է հանձնի նաև մատնահետքը: Հրաժարվելու դեպքում չեղյալ կհամարվի նրա գործարքը: Ժամը 20.00-ին հանձնաժողովի նախագահը կհայտարարի քվեարկության ավարտի մասին և կդադարեցվի ընտրողների մուտքը քվեարկության սենյակ:
Սարքավորման միացման կարգի և կոդերի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում: Տեսանյութում ներկայացված է նաև լրացուցիչ ցուցակով կամ զորամասի ցուցակով ընտրություն կատարելու կարգը: