Ադրբեջանում Կոմկուսը դարձել է «Ենի Ազերբաջան»

Բաքվի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը «Առավոտ»-ի հետ զրույցում խոսելով Ադրբեջանում բողոքի ակցիաների և հասարակական դժգոհությունների մասին’ նշել է. «Ինչն է հետաքրքիր. Եթե Հայաստանն աղքատ երկիր է, ապա մեզ մոտ գոնե այնքան փող կա… Միայն նավթից եկամուտը կազմում է 48 միլիարդ դոլար: Ադրբեջանի առողջապահության նախարարին դատապարտել են, քանի որ նա բյուջեից գողացել է 3 միլիարդ դոլար, դա Հայաստանի բյուջեի չափն է կազմում, և սա ընդամենը առողջապահության խեղճ նախարարի դեպքում, որն այնքան էլ հարուստ չէ: Այսինքն’ նույնքան էլ գողանում են մյուսները: Եվ մտածում ես’ ախր, երկիրդ աղքատ չէ, մեզ մոտ յուրաքանչյուր նախարար արդեն միաժամանակ օլիգարխ է, կառավարությունում հարուստներ միլիոնատերեր են: Միևնույն է’ ինչքան շատ փող կա, այնքան ավելի շատ է ամենաթողությունը, իսկ խնդիրները ծագում են դատարկ տեղը: Սա հին կոմունիստական կառավարություն է, որը չի կարողանում ժամանակակից ձևով ապրել, սա հին սովետական իշխանություն է, միայն փոխված է անունը. Կոմկուսը դարձել է «Ենի Ազերբաջան», փոխվել է այբուբենը, բայց կառուցվածքը մնացել է հինը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում