Պարգևատրվել են Չավեսին բուժած բժիշկները

Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսին բուժած 7 կուբացի բժիշկներ երկրի կառավարության կողմից պարգևատրվել են«Վենեսուելայի ազատագրողները» առաջին կարգի շքանշանով։Այս մասին հաղորդում է Взгляд-ը։

Նրանք պարգևատրվել են կոմանդանտե Չավեսի բուժման ընթացքում «մասնագիտական պարտքը կատարելու, համառության և նվիրվածության համար»։

Ի դեպ, հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Վենեսուելայի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Նիկոլաս Մադուրոն նախագահական արտահերթ ընտրություններում հաղթելու շանսեր ունի։ Ընտրությունները կանցկացվեն ապրիլի 14-ին։

Մարտի 11-16-ն անցկացված հեռախոսային հարցման ընթացքում պարզվել է, որ ընտրողների 48.8%-ը պատրաստվում է իր ձայնը տալ Մադուրոյին, իսկ 33.8%-ը՝ ընդդիմության միասնական թեկնածու Էնրիկե Կապրիլեսին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում