Եվրախորհրդարանը դժգոհության նամակ է ուղղել Ալիևին
Նմանատիպ
Եվրախորհրդարանի Քաղկոմիտեի անդամներ Ուլրիկե Լունաչեկն ու Վերներ Շուլցը նամակ են հղել Ադրբեջանի նախագահին, խորհրդարանի խոսնակին ու ԱԳ նախարարին՝ կոչ անելով դադարեցնել ազատությունների ճշնումը երկրում: «Մենք խորապես մտահոգված ենք հետևում վերջին քաղաքական իրադարձություններին՝ ընդդիմադիրների ձերբակալություններին, ՈԿԿ-ների գործունեության սահմանափակմանը, և նույնիսկ թրեյնինգների անցկացման արգելքին Ադրբեջանում»,-ասվում է ուղերձում: Նամակների ուղարկաման պատճառը վերջերս Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական ճնշումներն ես: Իհարկե, Ադրբեջանը միշտ էլ աչքի է ընկել մարդու իրավունքների խախտման չափանիշների բազմազանությամբ և մեթոդների անթերիությամբ, և ԵՄ հաճախ է աչք փակել այդ ամենը վրա’ ելնելով իր քաղաքական շահից, սակայն այս անգամ վերջապես եղավ արձագանք:Ամենայն հավանականությամբ այդ արձագանքը կապված է հոկտեմբերին կայանալիք Ադրբջանի նախագահի ընտրությունների հետ, որտեղ գործող նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է իր թեկնածությունը դնել երրորդ անգամ:
2002թ. Ադրբեջանը միացել է Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիային: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին պահպանել եվրոպական չափանիշները մարդու իրավունքների ոլորտում, քաղաքական կամք դրսևորել ու առաջադեմ բարեփոխումներ կատարել խոսքի ու հավաքների ազատության ոլորտում, ինչը շատ կարևոր է առաջիկա ընտրությունների լույսի ներքո:Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, խոսքի ու հավաքների և ԶԼՄ-ների ազատությունները Արևելյան գործընկերության ծրագրի հիմնական արժեքներն են, ոչ թե ուղղակի թղթի վրա գրված խոսքեր և պետք է կյանքի կոչվեն»,-ասվում է ուղերձում:
Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում ընգրկված են վեց երկրներ’ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլոդովա, Ուկրաինա և Բելառուս: Ադրբեջանը իր քաղաքական ազատությունների և ժողովրդվարության մակարդակով պատվավոր վերջին տեղը կիսում է Բելառուսի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում