Ադրբեջանի իշխող կլանը նման է ջայլամի
Նմանատիպ
Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը հետաձգել է ապրիլին ծրագրված այցն Ադրբեջան։
Չեխական մի շքրք լրատվամիջոցներ հայտնում են, որ «Մարդը կարիքի մեջ» չեխական բարեգործական կազմակերպության տվյալների համաձայն, պատճառը Ադրբեջանի վարչակազմի քննադատությունն է, որով Շվարցենբերգը հանդես է եկել մարդու իրավունքների «Մեկ աշխարհ» կինոփառատոնի շրջանակներում Homo Homini մրցանակը հանձնելիս։
«Օրեր» օնլայն պարբերականի փոխանցմամբ, այս տարի այդ մրցանակը հանձնվել է ադրբեջանցի փաստաբան ու իրավապաշտպան Ինտիգամ Ալիևին։
Իր ելույթի ժամանակ Չեխիայի արտգործնախարարը «ընտանեկան դիկտատուրա» է անվանել Ադրբեջանի իշխող կլանին և համեմատել է այն այս տարվա կինոփառատոնի խորհրդանշան ջայլամի հետ:
Շվարցենբերգը նաև քննադատել է Արևմուտքին բռնատիրական վարչակազմի նկատմամբ հանդուրժող վերաբերմունքի համար։
«Չեխիայի արտգործնախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ այցն Ադրբեջան հետաձգվում է, քանի որ Բաքվում տնտեսական համաշխարհային ֆորում է անցկացվելու»,-նշում է աղբյուրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում