Էրդողանը չի լիզում իր թքածը. «Սիոնիզմը հանցանք է մարդկության դեմ»
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը հարցազրույց է տվել դանիական «Փոլիթիեքն» (Politiken) թերթին:
Իսկ Թուրքական «Յենիշաֆաք» թերթը այդ հարցազրույցից հատվածներ է մեջբերել. «Գիտեմ, որ Վիեննայում հնչեցրած իմ խոսքերը քննարկման առարկա են դարձել: Սակայն թող իմ խոսքերը սխալ չհասկանան: Բոլորն էլ գիտեն, որ իմ քննադատությունները որոշ ճգնաժամային հարցերի են վերաբերում, հատկապես’ Գազայի հատվածում Իսրայելի վարած քաղաքականությանը:
Մենք շարունակելու ենք մեր քննադատությունները, քանի դեռ Իսրայելը չի ճանաչել Պաղեստին պետության գոյություն: Մենք բոլոր միջազգային նորմերին համապատասխան աջակցում ենք Պաղեստին-Իսրայել հակամարտության լուծմանը: Ինքս բազմիցս քննադատել եմ հակասեմիտիզմը: Այս իսկ պատճառով շարունակում եմ տեր մնալ Վիեննայում ասված իմ խոսքերին»:
Սակայն «Ջումհուրիյեթ» թուրքական օրաթերթի սյունակագիր Օզգեն Աջարն մի քանի օր առաջ վարչապետին հիշեցրել էր, որ ԱՄՆ-ի կոնգրեսականները անհամբեր սպասում են, որ նա հետ կանգնի իր խոսքից: Աջարը նաև հիշեցնում է, որ ԱՄՆ կոնգրեսում հայկական, հունական և կիպրացի հույների լոբբինգի դեմ թուրքերի մղած պայքարում մշտապես եղել է հրեական լոբբիստական ուժերի աջակցությունը:
Վերլուծաբանը իր եզրափակիչ խոսքում ի հիշեցում Էրդողանին ավելացրել էր.«Քիչ է մնացել 2015-ի ապրիլի 24-ին, երբ հայերը կնշեն 100-ամյա տարելիցը: Հիմա տեսնենք նամակից հետո Էրդողանն իր «թքածը կլզի՞» թե հայկական լոբբին կկարողանա հաղթանակ ունենալ այդ 100-ամյա տարելիցին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում