12.1 C
Yerevan

Էրդողանը չի լիզում իր թքածը. «Սիոնիզմը հանցանք է մարդկության դեմ»

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը հարցազրույց է տվել դանիական «Փոլիթիեքն» (Politiken) թերթին:

Իսկ Թուրքական «Յենիշաֆաք» թերթը այդ հարցազրույցից  հատվածներ է մեջբերել. «Գիտեմ, որ Վիեննայում հնչեցրած իմ խոսքերը քննարկման առարկա են դարձել: Սակայն թող իմ խոսքերը սխալ չհասկանան: Բոլորն էլ գիտեն, որ իմ քննադատությունները որոշ ճգնաժամային հարցերի են վերաբերում, հատկապես’ Գազայի հատվածում Իսրայելի վարած քաղաքականությանը:

Մենք շարունակելու ենք մեր քննադատությունները, քանի դեռ Իսրայելը չի ճանաչել Պաղեստին պետության գոյություն: Մենք բոլոր միջազգային նորմերին համապատասխան աջակցում ենք Պաղեստին-Իսրայել հակամարտության լուծմանը: Ինքս բազմիցս քննադատել եմ հակասեմիտիզմը: Այս իսկ պատճառով շարունակում եմ տեր մնալ Վիեննայում ասված իմ խոսքերին»:

Սակայն «Ջումհուրիյեթ» թուրքական օրաթերթի սյունակագիր Օզգեն Աջարն մի քանի օր առաջ վարչապետին հիշեցրել էր, որ ԱՄՆ-ի կոնգրեսականները  անհամբեր սպասում են, որ նա հետ կանգնի իր խոսքից: Աջարը  նաև հիշեցնում է, որ ԱՄՆ կոնգրեսում հայկական, հունական և կիպրացի հույների լոբբինգի դեմ թուրքերի մղած պայքարում մշտապես եղել է հրեական լոբբիստական ուժերի աջակցությունը:

Վերլուծաբանը իր եզրափակիչ խոսքում ի հիշեցում Էրդողանին ավելացրել էր.«Քիչ է մնացել 2015-ի ապրիլի 24-ին, երբ հայերը կնշեն 100-ամյա տարելիցը: Հիմա տեսնենք նամակից հետո Էրդողանն իր «թքածը կլզի՞» թե հայկական լոբբին կկարողանա հաղթանակ ունենալ այդ 100-ամյա տարելիցին»:

spot_imgspot_img