Թուրքիայում այրել են սիրիացի գաղթականների վրանները
Նմանատիպ
Սիրիայում տիրող լարված իրավիճակի հետեւանքով Թուրքիայում ապասատանած մի խումբ սիրիացիների վրանները հանվել եւ այրվել են։Թուրքիան, որ իր աջակցությունն է հայտնում Սիրիայի ապստամբների պայքարին, հայտնվում է իր սեփական ծուղակում: Այդ պայքարի հետևանքով Սիրիայից Թուրքիա են տեղափոխվում հազարավոր փախստակններ, որոնք խնդիրներ են ստեղծում Թուրքիայի համար:
Թուրքական Haberaktuel.com կայքի փոխանցմամբ՝ Սիրիային սահմանակից Թուրքիայի Ուրֆա քաղաքի Յենիջե թաղամասում գտնվող ազատ տարածքներում վրաններ տեղադրած եւ ապրող սիրիացի գաղթականների հետ կապված ոստիկանությունը բնակչությունից բողոքներ է ստացել։
Ոստիկանությունը վրաններում ապրող սիրիացի գաղթականներին ստիպել է տեղափոխվել Հարրանի կամ Աքչաքալեի ճամբարներ, սակայն նրանք դիմադրել են։ Ոստիկաններն էլ հանել են տեղադրված մոտ 50 վրանները, բեռնատարով տարել աղբավայր եւ այրել։
Առանց վրան մնացած սիրիացի գաղթականների ճակատագիրը դեռեւս անհայտ է մնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում