Բեն Աֆլեքը կասկածի տակ է դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
20/03/2013 15:23
Նմանատիպ
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այս անգամ կասկածի տակ է դրել հռչակավոր հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքը:Ինչպես հաղորդում է Day.az-ը, Բեն Աֆլեքի օսկարակիր «Արգո գործողությունը» ֆիլմում սխալ է եղել, ֆիլմի կադրերից մեկում Իրանի քարտեզն է, որը ներառում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը: Դա միտումնավոր է արվել, թե պատահաբար, հայտնի չէ:
Նշենք, որ հոլիվուդյան ֆիլմը պատմում է Իրանում 1979թ. Իսլամական հեղափոխության մասին, երբ Թեհրանից դուրս են բերվել ամերիկյան դեսպանատան աշխատակիցները: Գործողությունը արվել էր ֆանտաստիկ ֆիլմի նկարահանումների անվան տակ:
Ադրբեջանցիներն այժմ ստորագրություններ են հավաքում’ «Warner Brothers» ընկերություն ուղարկելու համար եւ կադրը ֆիլմից կտրելու պահանջով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում