Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կժամանի Հայաստան

Իրանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստն ապրիլի սկզբին կժամանի Հայաստան: Այդ մասին տեղեկացնում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկատվության՝ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակը, ամփոփելով անցնող տարվա ընթացքում (Իրանում նոր տարին սկսվում է մարտի 21-ից) արտաքին գործերի նախարարության կատարած աշխատանքը, մասնավորապես ընդգծել է. «Գալիք տարում մենք ցույց կտանք, որ, որպես տարածաշրջանի գերտերություն, տարածաշրջանում խաղաղության և կայունության կողմնակից ենք»

Հետևեք մեզ նաև Telegram-ում