Արաբական պետությունները հերթական քայլն արեցին ընդդեմ Ասսադի
Նմանատիպ
Սիրիական ընդդիմության՝ անցումային կառավարության ղեկավար Հասան Հիտոն կմասնակցի մարտի վերջին Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվելիք ԱՊԼ գագաթնաժողովին: Հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Կատարի «Ալ-Շարկ» թերթին:
«Ի դեմս ժամանակավոր կառավարության ղեկավարի՝ Կատարը ողջունում է սիրիական ընդդիմության մասնակցությունը ԱՊԼ 24-րդ գագաթնաժողովի աշխատանքին, որը տեղի կունենա մարտի վերջին՝ Դոհայում»,- մեջբերում է պարբերականն արաբական պետության ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը: Այդպիսով՝ սիրիական ընդդիմությունն առաջին անգամ կզբաղեցնի Դամասկոսի տեղը միջարաբական կազմակերպությունում, որտեղից Դամասկոսը բացառվել էր 2011-ի նոյեմբերին:
Այս ամսվա սկզբին Կահիրեում արաբական երկրների արտգործնախարարների հանդիպմանը որոշում ընդունվեց ԱՊԼ-ում Դամասկոսի տեղը տրամադրել սիրիական ընդդիմության ազգային կոալիցիային: Որոշմանը դեմ էին հանդես եկել Ալժիրը, ինչպես նաև Սիրիայի հարևաններ Իրաքն ու Լիբանանը:
Երեկ սիրիական ընդդիմությունը Ստամբուլում հանդիպման ժամանակ որպես «անցումային կառավարության» ղեկավար ընտրել է ԱՄՆ-ում բնակվող սիրիացի գործարար Հասան Հիտոյին:Ծրագրվում է, որ մոտ ժամանակներս նա կձևավորի նախարարների կաբինետ, որը կդառնա Ազգային կոալիցիայի գործադիր ճյուղը:
Այս քայլով արաբական պետությունները հերթական հակահարվածն են տալիս Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասսադին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում