Ադրբեջանը արտահանձնել է ՀՀ քաղաքացիներին
20/03/2013 16:11
Նմանատիպ
Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնել երկու քաղաքացիական անձանց, որոնք պատահաբար հատել էին հայ-ադրբեջանական սահմանը:
Հանձնման արարողությունը կայացել է մարտի 20-ին, ժամը 15-ի սահմաններում Հայաստանի Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի շրջանում (ԱՀ Թովուզի շրջանի սահմանին): Քաղաքացիական անձանց արտահանձնումը կայացել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Երեւանի եւ Բաքվի գրասենյակների ներկայացուցիչների միջնորդությամբ:
Մնացական Սարգսի Քառյանը’ Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչ, 1926թ. ծնված, սահմանը հատել էր մարտի 16-ին, իսկ Անահիտ Համազասպի Առաքելյանը’ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված, սահմանը հատել էր մարտի 17-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում