«Շառ» հարցերին կպատասխանեն ղեկավարները

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում չցանկացավ խոսել այն հարցի շուրջ, թե ինչու իրենց խմբակցությունը որոշեց ձեռնպահ քվեարկել ապրիլի 9-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ «Հանրապետական» խմբակցության ներկայացրած նախագծին։

«Կուսակցության ղեկավարությանը հարցրեք: Տենց շառ հարցերը՝ ղեկավարությանը»,- խորհուրդ տվեց նա:

Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրում ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ապրիլի 9-ին պետք է տեղի ունենա գործող և վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին երդման արարողությունը։

Այսօր նախագիծն ընդունվել է Ազգային ժողովում 66 կողմ, 6 դեմ և 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում