Րաֆֆի Հովհաննիսյանի մայրն այցելել է որդուն (Տեսանյութ)

Ազատության հրապարակում արդեն 11-րդ օրը հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի մայրն այսօր այցելել է որդուն:

Վարդիթեր Կոճոլոզյան–Հովհաննիսյանի մուտքը Ազատության հրապարակ ուղեկցվեց ծափահարություններով: Վերջին ԱՄՆ–ից այսօր է ժամանել Հայաստան ։ Րաֆֆի Հովհաննիսյանին մշտապես տեսակցելու եկած մարդիկ շնորհակալություն հայտնեցին նրան, որ իրենց Հովհաննիսյանի նման որդի է պարգևել։ «Րաֆֆու նման մի 10 տղա ունենայիք էլի», «Դուք մեր բոլորի մայրն եք». նմանատիպ արտահայտություններ հնչեցին ներկաների կողմից։

Տիկին Վարդիթերին ծաղիկներ նվիրեցին։ Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը, այնպես էլ նրա մայրը որդուն ողջունելուց հետո շրջեց մարդկանց մեջ, բարևեց հանդիպածներին, համբուրեց շատերին և մաղթեց հաջողություն։

Այսօր Հովհաննիսյանին Մասիս սարից մի փոքր մասունք նվիրեցին։ Վերջինիս փոխանցմամբ՝ նվիրողները Քերոբյան ընտանիքի անդամներն էին։ Հովհաննիսյանը քարը վերցրեց և շրջեց ժողովրդի մեջ՝ թույլ տալով բոլորին հերթով ձեռք տալ քարին։

Տեսանյութը Tert.am-ից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում