0.1 C
Yerevan

Աշոտյանն անդրադարձել է «վ-ֆ»-ին

Նմանատիպ

Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

1889 թվականի մարտի 31-ն էր, կոնստրուկտոր Գուստավ Էյֆելը Փարիզում...

Հայաստանցի մարմնամարզիկները՝ աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության...

Կարո՞ղ են հրաբուխները վերացնել կյանքը Երկրի վրա

Մոտ 75 հազար տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքեց...

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր իր Ֆեյսբուքյան էջում պատասխանել է նույն սոցցանցում տարածված լուսանկարի շուրջ օգտատերերի մեկնաբանություններին:

«Ձեզ եմ ներկայացնում «Այբբենարանի» հեղինակ Լիլիթ Տեր-Գրիգորյանի ներկայացրած պատասխանը, որի հետ, ասեմ, որ մենք համաձայն չենք», – գրել է նախարան ու կցել հետևյալ բովանդակությամբ նամակը. «Գրաճանաչության ուսուցումն իր մեջ ընդգրկում է բազմաբնույթ ու բազմակողմանի գործընթացներ: Այդ բոլոր գործընթացների լիարժեք իրականացումը միշտ չէ, որ հնարավոր է ապահովել, ինչը պայմանավորված է բազմաթիվ գործոններով:

Մեթոդիկայում երկշարք և եռաշարք բաղաձայնների ուսուցումն ու ամրապնդումը հետևողանորեն կատարվում է գրաճանաչության ընթացքում, սակայն արտասանության և գրության տարբերություն ունեցող բառերին երբեք անդրադարձ չի կատարվում: Միայն վերջին հնչյուն-տառերի (ֆ Ֆ) ուսուցման ժամանակ հեղինակները փորձ են կատարել խաղային մեթոդով երեխաներին ծանոթացնել այն երևույթին, երբ հնչյունը կարող է մի կերպ հնչել, բայց այլ տառով գրվել: Դա կատարվել վ-ֆ-ի կրկնության շրջանակում: Սակայն հեղինակները ևս գտնում են, որ դա միանշանակ պետք է կատարվի ուսուցչի կողմից, նրա բացատրությունից և վերլուծությունից հետո միայն, նույնիսկ, եթե դա հանձնարարվում է որպես տնային առաջադրանք (տնայինը միշտ պետք է բացատրվի հանձնարարելուց առաջ):

Գրաճանաչության ուսուցումը միակողմանի գործընթաց չէ, և այստեղ ծնողը ևս անելիք ունի. մի՞թե երեխան այս շրջանում ինքնահոսի է մատնված. «Այբբենարանը» ինքնուսույց չէ:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այժմ սխալը տպավորվել է երեխայի մեջ, ապա դա հեշտությամբ կարելի է բացատրել և ուղղել. գրաճանաչության ընթացքում նա շատ ավելի մեծ դժվարություններ է հաղթահարել և առաջիկայում դեռ գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերի մի հսկա շարք է սպասվում նրան: Մեր կողմից վստահեցնում ենք, որ հեղինակներին կառաջարկվի այդ առաջադրանքի մատուցման եղանակը վերանայել:
Լիլիթ Տեր-Գրիգորյան»:

Նախարարն ավելացրել է, որ տետրը հրատարակվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից, որի տնօրենը հավաստիացրել է, որ այս ուսումնական տարում, վերահրատարակվելիս, նշված առաջադրանքը տետրից կհանվի (տետրը տպագրվում է «Այբբենարանին» կից):

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

1889 թվականի մարտի 31-ն էր, կոնստրուկտոր Գուստավ Էյֆելը Փարիզում...

Հայաստանցի մարմնամարզիկները՝ աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության...

Կարո՞ղ են հրաբուխները վերացնել կյանքը Երկրի վրա

Մոտ 75 հազար տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքեց...