ԲՀԿ-ի թիրախը վարչապետն է

Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսից հետո ԲՀԿ-ն նկատելիորն կոշտացրել է հայտարարությունները եւ դրանք, բնականաբար, ուղղել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա ղեկավարած կառավարության դեմ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

««Ժամանակի» հարցին, թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն իր քննադատության թիրախն ուղղում միայն վարչապետին, չէ՞ որ մեր երկրում գլոբալ տնտեսական հարցերը լուծվում են նախագահի մակարդակով, եւ վարչապետը դրանց միջամտելու հնարավորություն չունի, ԲՀԿ մամլո խոսնակ Տ. Ուրիխանյանը պատասխանեց, որ այդպես չի կարծում. «Ի պաշտոնե վարչապետն է տնտեսության պատասխանատուն»։ Այդ դեպքում ինչո՞ւ Ս. Սարգսյանից հրապարակավ նրա պաշտոնանկությունը չեն պահանջում, ով մի քանի օր առաջ հայտարարեց, որ «կարդինալ փոփոխություններ անելու» պատճառ չի տեսնում։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանն է որոշում կադրային փոփոխությունները։

«Նախագա՞հը։ Միանձնյա՞։ Փոխողը քաղաքական ուժն է։ Չեմ պատրաստվում նման բաներ մեկնաբանել, որովհետեւ ես ՀՀԿ-ին վերաբերվում եմ որպես լուրջ կուսակցության, որտեղ կոլեգիալ քննարկումներ եւ որոշումներ են լինում։ Թող իրենք ասեն, որ այդպես չէ, նոր կմեկնաբանենք»,- գրում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում