Էներգետիկայի նախարարը չի հերքել, որ «Քիմպրոմ» գործարանն իրեն է պատկանում
21/03/2013 09:59
Նմանատիպ
Էներգետիկայի նախարար Արման Մովսիսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում չի հերքել, որ Վանաձորի «Քիմպրոմ» գործարանը պատկանում է իրեն: Գործարանի սեփականության վերաբերող հարցին նա խուսափողական պատասխան է տվել. «Գիտեք մի քանի օր առաջ էլ կարդացի որ, Ուկրաինայի մետալուրգիայի 70 տոկոսն էլ է ինձ պատկանում: Ընդամենը ուրախ կլինեի»:
Հարցին՝ իսկ Ռուսաստանի կողմից Հայաստան արտահանվող գազը թանկանալու է, թե ոչ, Մովսիսյանը պատասխանել է՝ այս ամռանը բանակցությունները կշարունակվեն, միգուցե աշնանը ավարտվեն: Նրա խոսքով՝ ամեն դեպքում գազի գնի բարձրացումը վերաբերելու է հաջորդ տարվան, սակայն չի մանրամասնել, թե ՌԴ-ն որքան կթանկացնի Հայաստանին վաճառվող գազը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում